Բաղադրամասեր
կարտոֆիլ - 800 գր,
ձիթայուղ - 1,5 բաժակ,
կարագ - 3 ճգ,
սխտոր - 3 գլուխ,
մաղադանոս - 2 ճգ,
լիմոն - 2 հատ,
ուրց - 8 ճյուղ,
աղ,
սև պղպեղ։
Պատրաստման եղանակը
Նախ պետք է կարտոֆիլը լվանալ և խոր տարայի մեջ խառնել ձիթայուղի, կարագի և մաղադանոսի հետ։
Կարտոֆիլը կտրատել զիգզագաձև և շարել ջեռոցի թավայի մեջ։
Սխտորը, լիմոնը և ուրցը բաժանել կարտոֆիլների միջև, վրան աղ և պղպեղ ցանել։
Ամբողջը 1 ժամ տեղադրել 170 աստիճան տաքությամբ ջեռոցում։
Մատուցել ոչ շատ տաք վիճակում։
loading...