Բաղադրամասեր

12 հատ ձու,

300 գրամ շաքարավազ,

300 գրամ սերուցքային կարագ,

260 գրամ ալյուր,

300 գրամ կանեփ,

Գլազուրի համար ՝

 

 

Կրեմի համար ՝

300 գրամ շաքարավազ,

16 ձվի դեղնուց,

2 լ սերուցք,

1 ճաշի գդալ ալյուր,

2 նարնջի կեղև:

Պատրաստման եղանակը

Դեղնուցը սպիտակուցից առանձնացնել, կարագը հալեցնել, դեղնուցը շաքարավազի մի մասի հետ հարել, սպիտակուցը՝ մնացած շաքարավազի հետ։

Ալյուրն ու կանեփը միախառնել, բոլոր զանգվածները միացնել իրար։

Թխել 4 շերտ՝ 30-40 րոպե 170 աստիճանով։

 

 

Պատրաստել կրեմը: Դեղնուցը շաքարավազի հետ հարել, ավելացնել ալյուրը։ Սերուցքը հարել, ավելացնել նարնջի քերած կեղևը։ Եռացնել կրակին։

Սերուցքի մեջ լցնել դեղնուցը՝ թողնելով կրակին։

 

 

Քսել կրեմը, վերջում ավելացնել սերուցքով ու շոկոլադով պատրատսված գլազուրը։

loading...