Բաղադրամասեր

1 կգ ելակին՝

օղի կամ կոնյակ,

1,2 կգ շաքարավազ,

100 գ ջուր։

 

 

Պատրաստման եղանակը

Ելակը զգուշությամբ ընտրել, յուրաքանչյուր պտուղը ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, որից հետո հեռացնել պոչը։

Նախապատրաստած պտուղները լցնել ափսեն, վրան շաքար ավելացնել և 5-6 ժամ դնել հով տեղ։

Մնացած շաքարից օշարակ եփել։

 

 

Պատրաստի օշարակը վերցնել կրակի վրայից, մեջը լցնել պտուղները, հյութի հետ միասին, զգուշությամբ թափահարել, որպեսզի պտուղները ընկղմվեն օշարակի մեջ և մարմանդ կրակով եփել  մինչև պատրաստ լինելը։

Եփելու վերջում մուրաբայի քափը քաշել։

loading...