Բաղադրամասեր
1 կգ կեռասին ՝
կես կգ շաքարավազ,
1/3 հատ կիտրոնի հյութ,
նարնջի հյութ – 1/2 հատ,
1 թ.գդ դարչին։
Պատրաստման եղանակը
Բալը լվանալ, կորիզները հանել:
Վրան լցնել կիտրոնի հյութը , շաքարավազը, դարչինը:
Եփել, մինչև միրգը փափկի:
Հյութը քամել, դնել քամիչի վրա:
Շարել յուղաթղթի վրա:
Դնել ջեռոցի մեջ մի քանի ժամ կամ չորացնել ավանդական եղանակով:
Ավելի լավ է պահել սառնարանում, այդպես այն չի փառակալում:
loading...