Բաղադրամասեր

կիվի - 1,5 հատ,

լայմ - 1,5 հատ,

սառույց,

ջուր գազավորված:

 

 

Պատրաստման եղանակը

Լվանալ մրգերը։

Կիվին ու լայմը կեղևազրկել, կտրատել, առանձնացնել անանուխի տերևները:

Կտրատված մրգերը անանուխի տերևների հետ լցնել խորը բաժակի մեջ և լավ ճզմել, որպեսզի հյութ առաջանա:

 

 

Այնուհետև ավելացնել սառույցը բաժակի 2/3րդ-ի չափով:

Վրան լցնել մեղրը, գազավորված ջուրը և լավ խառնել:

 

 

Մատուցելիս զարդարել կիվիի շերտով և անանուխի ճյուղով:

loading...