Ստացվում է շատ համեղ և օրիգինալ տորթ։

Այս տորթը կարող է լինել շատ լավ նվեր ձեր սիրելիների համար։

 

Բաղադրամասեր

Խմորի համար՝

ձու - 1 հատ,

շաքարավազ - 200 գր,

ալյուր - 150 գր,

կաթ - 100 մլ,

կարագ - 50 գր,

ջուր - 100 մլ,

կակաոյի փոշի - 25 գր,

սոդա - 1 թ/գ,

փխրեցուցիչ - 1 թ/գ,

 

 

Կրեմի համար ՝

կարագ - 100 գր,

շաքարի փոշի - 75 գր,

սերուցքային պանիր - 250 գր,

թխվածքաբլիթ - 3 հատ։

Պատրաստման եղանակը

Ալյուրը (50 գր), սոդան (կես թ/գ), փխրեցուցիչն (կես թ/գ) ու կակաոյի փոշին (15 գր) անցկացնում ենք մաղով։

Այնուհետև ավելացնում ենք 60 գր շաքարավազն ու խառնում ենք։

Ավելացնում ենք 1 ձու, կաթի կեսը, ապա հարում ենք հարիչով, սակայն շատ ցածր արագությամբ՝ վերածելով միասեռ զանգվածի։

Ստացված զանգվածին ավելացնում ենք 50 մլ եռացրած ջուրը, ապա խառնում ենք ու լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Եփում ենք 35 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում։

Նույն ձևով ու չափաբաժնով պատրաստում ենք տորթի երկրորդ խմորաշերտը։

 

 

Պատրաստ լինելուց հետո երկու խմորաշերտերն էլ իրենց հերթին բաժանում ենք երկու մասի՝ ստանալով 4 շերտ։

Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ ու պինդ զանգված։

Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք լավ սառած սերուցքային պանիրը և շարունակում ենք հարել։ Կրեմի ¼ մասն առանձնացնում ենք, իսկ մյուս մասին ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթներն ու խառնում ենք։

Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով, սակայն վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք առանձնացրած կրեմով։

Տորթը զարդարում ենք մնացած կրեմով ու թխվածքաբլիթներով։

loading...