Սա մի փոքր տարօրինակ թվացող, բայց արդյունավետ նիհարեղնող բաղադրատոմս է։ Սրա միջոցով նիհարել են բազմաթիվ արտասահմանյան աստղեր, երգիչներ և մոդելներ։
Պատրաստում եք այս բաղադրատոմսով ըմպելիքը, խմում քնելուց առաջ և մեկ ժամում կորցնում 100 գրամ ու այդ ամենը քնած ժամանակ։
Առավոտյան արդեն 1 կգ նիհարած կլինեք։ Ահա բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
1 թեյի գդալ մաքուր մեղր (եթե համոզված չեք, որ մեղրը անարատ ՝ առանց շաքարային հավելումների, մի օգտագործեք, այն կգիրացնի նիհարեցնելու փոխարեն),
1 թեյի գդալ աղացած դարչին,
1 հատ փոքր կիտրոն,
1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ (իմբիր),
3-4 հատ թթու կանաչ խնձոր,
Ջուր
Պատրաստման եղանակը
Խնձորները կտրատեք և լցրեք ջրի մեջ ու եռացրեք։ Եթե բաղադրիչները ՝ կոճապղպեղը, դարճինը աղացած չեն, նույնպես կտրատեք և եռացրեք։
Այնուհետև բացի մեղրից հերթով ավելացրեք բաղադրիչները։ Իսկ կիտրոնը լավ քամել, մնացած հատվախը կտրատել և լցնել եռացող ջրի մեջ։
Ջուրը մոտ մեկուկես լիտրի չափով վերցրեք։
Կարող եք ավելի քիչ կամ ավելի շատ չափաբաժնով պատրաստել։ Իսկ աղացած համեմունքները 1 ոչ լրիվ գդալ կվերցնեք։
Երբ ըմպելիքը մի փոքր սառի ավելացրեք նաև մեղրը և լավ խառնեք։
Թողեք 4 րոպե մնա և խմեք ու քնեք։
Առավոտյան կտեսնեք նկատելի փոփոխությունը։