Շատերը արդեն սկսել են սպիտակ գիլասով մուրաբա պատրաստելը։ Ինչ խոսք ես նույնպես պատրաստեցի։
Արդեն երկար տարիներ է միշտ տատիկիս բաղադրատոմսով եմ պատրաստում և համոզված եմ, որ այն ամենահամեղն է։
Ահա բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
1 կգ սպիտակ գիլասին ՝
1.2 կգ շաքարավազ,
1,5 բաժակ ջուր,
վանիլին,
հիլ,
մեկ փոքր կտոր կիտրոն
Պատրաստման եղանակը
Ընտրել առողջ հասուն գիլասներ։
Լավ լվանալ պոչերը մաքրել, կորիզները հեռացնել։
Հարկավոր է շաքարավազից օշարակ պատրաստել, որի մեջ ավելացնել հիլը, կիտրոնը, վանիլինը։
Գիլասները նույնպես լցնել օշարակի մեջ և եփել։
Ցանկալի է կրակը շատ կամաց լինի, որ չայրվի։
loading...