Ցավոք այսօր շատ լուրեր է տարածված, որ խանութում վաճառվող մեղրաբլիթները ունեն անհայտ ծագում կամ պատրաստված են հին տորթերի խմորներից։
Խուսափելու համար առաջարկում ենք պատրաստել տնային պայմաններում։
Ստացվում են ավելի համեղ։
Բաղադրամասեր
340 մլ մածուն,
1 բաժակ շաքարավազ,
2 հատ ձվի դեղնուց,
1 սպիտակուց,
1 ճ/գ մեղր,
3 ճ/գ բուսայուղ,
1 թ/գ սոդա,
Ալյուր 3-4 բաժակ,
Վրան պատելու համար
Ձվի 1 սպիտակուց,
Շաքարավազ – 4 ճ/գ։
Պատրաստման եղանակը
Առանձնացնել 1 ձվի սպիտակուցը:
Այն հետո պետք է գալու:
Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը և կեֆիրը:
Ալյուրը խառնել սոդայի հետ:
Աստիճանաբար միացնել բոլոր բաղադրիչները:
Պետք է ստացվի բավականին պինդ խմոր:
Սեղանի վրա բացել խմորը մոտ 1 սմ հաստության:
Բաժակով ձևավորել մեղրաբլիթները և շարել պերգամենտով պատած տապակի վրա:
Թխել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:
3 ճ/գ շաքարավազը հարել նախօրոք այն կողմ դրած սպիտակուցով:
Ստացված պոմադկայով պատել մեղրաբլիթները:
Դա պետք է անել շատ արագ, քանի դեռ մեղրաբլիթները չեն սառչել:
Պոմադկայով պատելուց հետո թխել ևս 10 րոպե: