Բաղադրամասեր
ձու - թ հատ,
լավաշ - կես հատ,
սերուցք - 50 մլ,
սամիթ - 2 ճյուղ,
կանաչ սոխ - 2 հատ,
պանիր - 50 գր,
ձիթայուղ - 1/2 ճգ,
աղ, սև պղպեղ։
Պատրաստման եղանակը
Սամիթը մանր կտրատել։
Կանաչ սոխը կտրատել։
Պանիրը մանր խորանարդներով կտրատել։
Ձվերը հարել աղի և պղպեղի հետ, ավելացնել ձիթայուղն ու խառնել, ավելացնել սերուցքը, կանաչին և հարել։
Լցնել պանիրի վրա ու խառնել։
Լավաշը քառակուսաձև կտրատել և տեղափոխել ձևամանի մեջ։
Լավաշների մեջ լցնել ձվով զանգվածը։
Թխել 20 րոպե` նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Մատուցել բանջարեղենի հետ:
loading...