Բաղադրամասեր
200 գ սպիտակ աղացած ձավարին (բլղուր)՝
1,5 պոմիդոր,
1,5 հատ կիտրոն ,
ձեթ,
250 գ կանաչեղեն (մաղադանոս, մառոլ և սամիթ),
Աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի տակ աննշան ջուր մնա:
Մանր կտրտել կանաչիները:
Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա:
Ավելացնել կտրտած պոմիդոր, աղ, սև պղպեղ և ձեթ:
Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել:
Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով:
Ուշադրություն
Թաբուլեի հայրենիքը Լիբանանն և Սիրիան են, սակայն այս բաղադրատոմսը տրամադրվել է վրացի խոհարարի կողմից, այս եղանակով են պատրաստում Վրաստանում։
loading...