Բաղադրամասեր

 

 

2 կգ սև թթին ՝

3 կգ շաքարավազ

 

Պատրաստման եղանակը

 

Ընտրել առողջ թութ, պոչերը հեռացնել և վրան լցնել 1,5 կգ շաքարավազ, այսինքն կեսը։ ԱՅն 5 ժամով թողնել մնա։

 

 

Գոյացած հյութը դատարկել մեկ այլ թասի մեջ, ավելացնել շաքարավազ ու օշարակ եփել:

 

Երբ օշարակը մի քիչ հովանա, պատրաստած թութը լցնել մեջը, թեթևակի թափահարել, որ բոլոր պտուղները հյութով ծածկվեն, ապա դնել մարմանդ կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը:

 

 

Վերջում քափը քաշել ու լրիվ հովանալուց հետո լցնել մաքուր ապակյա բանկաների մեջ:

loading...