Բաղադրամասեր
կես տուփ դոնդող,
100 գ մոշ,
50 գ սերուցք,
100 գ շաքարի փոշի։
Պատրաստման եղանակը
Եռացրած-սառեցրած ջրով թրջել դոնդողը և թողնել ուռչի, այնուհետև դնել թույլ կրակին և անընդհատ խառնել:
Երբ պատրաստ լինի, վերցնել կրակից, ավելացնել շաքարի փոշին, լավ խառնել և լցնել մոշի վրա, որն արդեն լցված էր բաժակի մեջ:
Երեսին լցնել հարած սերուցքը, ձևավորել հատապտուղներով:
loading...