Սեզոնային բանջարեղեննորվ պատրաստված ուտեստները միշտ համեղ են և շատ օգտակար, քանի որ հիմնականում պատրաստվում ենք թարմ մթերքներով։
Այսօր կպատրաստենք դդմիկով բլիթներ, որոնք համեղ են և հալչում են բերանում։
Բաղադրամասեր
2 հատ դդմիկ,
2 հատ ձու,
2 բաժակ կաթ,
2/3 բաժակ ալյուր,
1 թեյի գդալ աղ,
սև աղացած պղպեղ,
ձեթ,
Միջուկի համար՝
4 ճաշի գդալ մայոնեզ,
4 ճաշի գդալ թթվասեր,
4 գլուխ սխտոր,
թարմ սամիթ։
Պատրաստման եղանակը
Դդմիկները լվանալ, մաքրել և քերել մանր քերիչի վրա։
Ավելացնել ձու,աղ և պղպեղ և խառնել։
Ավելացնել կաթ և խառնել։
Մաս մաս լցնել ալյուրը։
Պետք է ստացվի ոչ պինդ խմոր բլիթների համար։
Եթե խմորը լինի շատ պինդ, բլիթները կլինեն շատ հաստ և կկոտրվեն շրջելու համար։
Բլիթները տապակել ավելացնով մի փոքր ձեթ, տապակել 2 կոմից, մինչ ոսկեգույն դառնալը։
Միջուկի համար խառնել մայոնեզը, թթվասերը, մանր կտրատած սամիթը և սեխմած սխտորը։
Քսել բլիթների վրա բարակ շերտով և փաթատել։
Համեղ և բուրավետ բլիթները պատրաստ են։