Վրացական խոհանոցը աչքի է ընկնում մսի և կծու համերի համադրությամբ, անձամբ ես շատ եմ սիրում և ամեն հարմար առիթին պատրաստում եմ մի որևէ ուտեստ։
Այսօր կպատրաստենք չախոբիլի։
Բաղադրամասեր
Կես կգ հավի մսին՝
250 գ լոլիկ,
40 գ քացախ,
ձիթայուղ,
15 գ սոխ,
աղը, պղպեղը, մաղադանոսը,
սխտորը՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Հավի միսը լվանալ և կտրել ոչ մեծ կտորներով:
Սոխը կտրել, դնել կաթսայի մեջ , ավելացնել արևածաղկի ձեթ և շոգեխաշել ցածր ջերմության տակ մինչև տապակվի:
Սոխի վրա ավելացնել հավի միսը, աղը, պղպեղը, մանր շերտերով կտրտած լոլիկը, սխտորը, քացախը, մի փոքր քանակությամբ ջուր (կամ արգանակ):
Փակել կաթսայի բերանը և թողնել շագեխաշվի մինչև պատրաստ լինելը:
loading...