Բաղադրամասեր
65 գ տավարի մսին՝
50 գ կարտոֆիլ,
1/4 ձու,
10 գ ընկույզի միջուկ,
5 գ չամիչ,
5 գ ալյուր,
15 գ հալած յուղ,
10 գ չաման,
աղը, դաղձը, համեմը, մաղադանոս։
Պատրաստման եղանակը
Տավարի փափուկ միսը եփած կարտոֆիլի հետ երկու անգամ մսաղացով աղալ։
Աղացած զանգվածի մեջ ավելացնել ծեծած ընկույզ, չամիչ, դաղձ, համեմ, ձու, աղ, պղպեղ և լավ խառնել:
Խճողակից գնդիկներ պատրաստել, թաթախել ալյուրի մեջ և տապակել:
Կոլոլակը մատուցել վրան յուղ լցրած և մաղաղանոսով զարդարած։
Առանձին մատուցել կիտրոն։
loading...