Բաղադրամասեր
վարունգ - 150 գր,
եգիպտացորեն - 100 գր,
հազարի թերթեր - 1 կապ,
կաղամբ - 100 գր,
բուսայուղ - 2 ճ/գդ,
աղ - ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Վարունգն ու կաղամբը կտրատում ենք:
Գեղեցիկ կստացվի, որ վարունգը ձողիկներով կտրատենք:
Հազարի թերթերը լվանում ենք, չորացնում և բավական խոշոր կտորներով կտրատում (կարող ենք ձեռքերով մանրացնել)։
Վարունգը, կաղամբը, հազարի թերթերը և եգիպտացորենը լցնում ենք ամանի մեջ։
Ավելացնում ենք բուսայուղը, աղ ենք անում և խառնում։
loading...