Թթու լավաշը շատ օգտակար և համեղ տարբերակ է մրգերը չորացնելու համար։

Պահելը շատ հեշտ է և ձմռան համար կարող է շատ լավ վիտամինային հավելում լինել։

 

Բաղադրամասեր

4 հատ խնձոր,

12 հատ սալոր։

 

Պատրաստման եղանակը

Մաքրում և կտրատում ենք սալորն ու կեղևահանված խնձորը:

Հարում ենք բլենդերով կամ աղում:

Ստացված պյուրեանման զանգվածը 1 սմ հաստության շերտով քսում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:

 

 

Տեղափոխում ենք ձևամանը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20 րոպեով:

Թթու լավաշի ջեռոցում մնալու ողջ ընթացքում հարկավոր է ջեռոցի դուռը բաց թողնել:

Պատրաստի թթու լավաշը զգուշորեն առանձնացնում ենք պերգամենտային թղթից:

Եթե թուղթը դժվարությամբ է պոկվում, ապա հարկավոր է թթու լավաշը մի փոքր էլ չորացնել ջեռոցում:

Պատրաստի թթու լավաշը կտրատում ենք երկար շերտերով և փաթաթում ռուլետի նման:

loading...