Բաղադրամասեր

սխտոր - 2 պճեղ,

մաղադանոս - 1 փունջ,

ձու - 2 հատ,

պաքսիմատ -6 ճգ,

տավարի միս - 600 գր,

սոխ- 1 գլուխ,

աղ, սև պղպեղ,

սոուս - 6 ճգ,

քունջութի սերմ- 2 ճգ,

վարունգ - 2 հատ:

 

 

Պատրաստման եղանակը

Թասի մեջ դնել տավարի աղացած միսը, ավելացնել շատ մանր կտրատած սոխը, մաղադանոսը, սխտորը, պաքսիմատը, վրան ձու ջարդել, համեմել աղ ու պղպեղներով, լավ հունցել:

Ջեռոցը միացնել 180 աստիճան, թողնել տաքանա:

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել:

 

 

Զանգվածից մսագնդեր ձևավորել, շարել տապակի մեջ, 15 րոպեով դնել ջեռոցը, որպեսզի դրանք կեղև կապեն, ապա հանել ջեռոցից, վրձինով տերիյակի սոուս քսել, քունջութ շաղ տալ, 7-10 րոպեով նորից դնել ջեռոցը:

Վարունգը կլոր կամ էլիպսաձև կտրել, շարել մատուցվող ափսեի մեջ, վրան մսագունդ դնել, բամբուկե չոփիկ խրել:

loading...