Բաղադրամասեր
Աղաջրի համար՝
0,5 լ ջուր,
60 գ աղ։
Պատրաստման եղանակը
Խաղողի մատղաշ տերևները լվանալ, այնուհետև խնամքով դարսել բանկայում, վերևից դնել մաքուր լվացած տափակ քար, որպեսզի խաղողի տերևները կիպ կպած մնան, որից հետո վրան լցնել աղաջուր (աղաջուրը պետք է խաղողի տերևից 3 — 4 սմ բարձր լինի)։
Աղը դրած խաղողի տերևն օգտագործում են տոլմա պատրաստելու համար։
Խաղողի տերևը գործածելուց առաջ պետք է 3—5 ժամ թրջոց դնել, յուրաքանչյուր ժամը մեկ անգամ փոխելով ջուրը:
loading...