Բաղադրամասեր

4 հատ ձու,

100 գ կարագ,

2 ճ․գ շաքարավազ,

աղ,

բուսայուղ,

շաքարի փոշի։

 

Պատրաստման եղանակը

Կարագը, աղը և շաքարավազը խառնել 300 գրամ ջրի մեջ և եռացնել:

Վերցնել կրակի վրայից, քիչ քիչ լցնել մաղած ալյուրը, խառնել, խմոր պատրաստել: Հատ-հատ ավելացնել ձվերը, խառնել:

 

 

Պատրաստի խմորը լցնել խմորեղենի ձևավորման համար նախատեսված ներարկիչի մեջ:

Բուսայուղը տաքացնել 190 աստիճան: Ներարկիչի միջոցով խմորը ձողիկների կամ կիսալուսինների նման լցնել բուսայուղի մեջ և տապակել մինչև կարմրեն:

Պատրաստի չուռռոսները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը քամվի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել տաք-տաք:

loading...