Բաղադրամասեր
300 մլ կաթ,
35 գ մարգարին,
3/4 թ․գ աղ,
5 բաժակ ցորենի ալյուր,
2,5 գլուխ սոխ,
420 գ մսի ֆարշ,
250 գ յուղ,
1 փունջ կանաչի։
Պատրաստման եղանակը
Խմորի համար կաթը, հալած մարգարինը և աղը խառնել իրար, դանդաղ ավելացնել ալյուր, այնքան քանի դեռ խմորը չկպչի ձեռքերին։
Խմորը թողնել 20 ր հանգստանա՝ ափսեի տակ։ Դա պետք է նրա համար, որպեսզի այն չչորանա։
Խմորը կտրտել փոքր կտորների և գրտնակել։
Ֆարշ։ տավարի և հորթի մսի խառնուրդին ավելացնել սոխ, 400 գրամ ֆարշին 2 սողի գլուղ։
Ըստ ճաշակի կարելի է ավելցնել կանաչի, աղ և սև պղպեղ։
Ֆարշը բացել ջրով։
Դա ավելի հյութալի կդարձնի:
ֆարշը դնել գրտնակով բացաց խմորի մեջտեղի մասում, ուշադիր եղեք որ միսը և ջուրը անկուներում չլինեն։
Գեղեցկության համար չեբուրեկիին տալ կիսալուսնի ձև։
Խորի ամանի մեջ լցնել ձեթ, ձեթը պետք լինի շատ, ինչպես ֆրի պատրաստելու ժամանակ, հասցնել եռման։
Չեբուրեկին եփվում է արագ։
Պետք չէ երկար պահել, որպեսզի շատ ձեթ չներծծի։
Մատուցել տաք վիճակում։