Սամիթը շատ համեղ համեմունք է, որը մենք հիմնականում օգտագործում ենք սննդի մեջ, սակայն այսօր եկեք միասին բացահայտենք նրա բուժիչ և օգտակար հատկությունները, որոնք կարող են օգնել մեզ։
Ի շնորհիվ իր մեջ առկա ակտիվ միացությունների սամիթը ունի դրական ազդեցություն նյութափոխանակության վրա։
Սամիթը շատ լավ և արագ գործող միջոց է ստամոքսի այրոցի դեպքում
Անհրաժեշտ է պատրաստել սամիթի թուրմ և խմել մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ ( օրվա մեջ ուտել քիչ, բայց 4-5 անգամ):
Պարզապես անփոխարինելի միջոց է ցիստիտի ժամանակ.
Անհրաժեշտ է 300 գ սամիթի սերմ, 20 գ կատվախոտի մանրացրած արմատ, 600 գ մեղր:
Սամիթի սերմը, կատվախոտի մանրացրած արմատը միասին թրմել 1 լ եռացրած ջրում:
Տարան ծածկել կտորով և թողնել մեկ օր:
Այնուհետև քամել և ավելացնել 600 գ մեղր:
Անհրաժեշտ է խմել 1-ական ճաշի գդալ, օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։