Միկադոն միշտ իր տեղն ունի քաղցրավենիքների աշխարհում։
Շատ համեղ և օրիգինալ տորթ է համարվում։
Այսօր կներկայացնեմ ձեզ սիրված տորթի նոր բաղադրատոմս։
Բաղադրամասեր
500 գ կարագին՝
2 բաժակ շաքարավազ,
2 բաժակ թթվասեր,
2 տուփ խտացրած կաթ,
5 ձու,
1 թգ. սոդա
ալյուր,
1 տուփ շոկոլադ։
Պատրաստման եղանակը
Նախ պետք է հարել 100 գր. կարագը, 3 հատ ձուն և 1 բաժակ շաքարավազը։
Ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել 7 գնդի, սա լինելու է մեր շերտերը։
Թխել առանձին-առանձին:
Կրեմի պատրաստելու համար մեզ պետք է
2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել:
400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել:
Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին:
Վրան քերել շոկոլադե սալիկ:
Միկադոի իրական համը զգալու համար, տորթը պահել սենյակային ջերմաստիճանում 2-3 ժամ և մատուցել։
Այս ժամանяկում կրեմը կներքաշվի և կունենաք փափուկ շերտեր։