Ինչպես բազմիցս նշել ենք մեր սննդակարգը, մթերքները մեծ դեր են խաղում մեր առողջության վրա։ Պետք է ճիշտ սնվենք և որակով մթերքներ ուտենք։
Մեր ամենօրյա օգտագործման այս 2 մթերքները բացասաբար են ազդում մեզ վրա։ Դրանք ծերացնում են մեզ և խլում մեր երիտասարդ տեսքը։
1․ Ապխտած մսամթերք
Ապխտած մսամթերքը (երշիկ, խոզապուխտ, բեկոն) պարունակում է կոնսերվանտներ, որոնք առաջացնում են մաշկային խնդիրներ և բորբոքային գործընթացներ, և դրա արդյունքում մաշկը կորցնում է իր թարմ տեսքը:
2․ Տրանսճարպեր
Տրանսճարպային ուտեստներից են՝ ֆրին, թխվածքները, կրեկերները, թխվածքաբլիթները, մարգարինը, սփրեյը և այլն։
Այս մթերքների օգտագործումը հանգեցնում է ճարպակալման և սրտի հիվանդությունների առաջացմանը, դրանք օրգանիզմում առաջացնում են բորբոքային գործընթացներ: