Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի րեռք բերման դժվարացմամբ կամ անհարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է:

 

 

Ի տարբերություն օլիգոֆրենիայից` բնածին կամ մանկական հասակում ձեռք բերած թուլամտությունից, որն իրենից ներկայացնում է պսիխիկայի թերզարգացում, դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում ուղեղի ախտահարման արդյունքում, ավելի հաճախ ծերության ժամանակ:
 

Դեմենցիայով ուղեկցվող հիվանդությունները
- Ալցհեյմերի հիվանդությունը (դեմենցիայի բոլոր դեպքերի 50 - 60%)
- անոթային (մուլտիինֆարկտային) դեմենցիա (10 - 20 %)
- ալկոհոլիզմ (10 - 20 %)
- ներգանգային ծավալային պրոցեսները` ուռուցքները, սուբդուրալ հեմատոմաները և ուղեղային աբսցեսները (10 - 20 %)
- անօքսիա, գանգուղեղային տրավմա (10 - 20 %)
- նորմոտենզիվ հիդրոցեֆալիա (10 - 20 %)
- Պարկինսոնի հիվանդությունը (1 %)
 

- Հենտինգտոնի խորեան (1 %)
- Հարաճող վերկորիզային պարալիչը (1 %)
- Պիկի հիվանդությունը (1 %)

 


- Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը
- Սպինոցերեբելյար դեգեներացիան
- Մետախրոմատիկ լեյկոդիստրոֆիայով ուղեկցվող օֆթալմոպլեգիան
- Հելերվորդեն-Շպատցի հիվանդությունը
- Հաշիշային պսիխոզ, վերջին փուլերը

loading...