Բաղադրամասեր
1.5 կգ տավարի մսին ՝
700գ յուղոտ միս,
470 գ գլուխ սոխ,
5-6 հատ սմբուկ,
6 հատ լոլիկ,
1,5 գլուխ կաղամբ,
6 հատ պղպեղ,
1 փունջ համեմ,
սամիթ,մաղադանոս, ռեհան,
կլոր բրինձ – 2/3 բաժակ,
աղ, սև աղացած պղպեղ,
6 ճ․գ տոմատի մածուկ։
Պատրաստման եղանակը
Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ ևխառնել մսին, աղ, պղպեղ ցանել:
Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել:
Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել:
Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով:
Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատակ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա: