Հիանալի միջոց է սա ազատվելու ավելորդ ճարպից։
Շնորհիվ այս ըմպելիքի օրգանիզմը կմարեք թունավոր նյութերից և կնիհարեք 2-3 կգ։ Հետևեք այս խորհրդին։
Բաղադրամասեր
1 լիտր ջրին ՝
1 հատ միջին չափի դարչինի ձողիկ,
1 հատ միջին չափի կիտրոն,
1 ճաշի գդալ խնձորի 6 տոկոսանոց քացախ,
1 կապ թարմ մաղադանոս,
1 ճաշի գդալ մաքուր մեղր (եթե վստահ չեք, որ մեղրը անարատ է, ուրմեն, մի օգտագործեք։ Դրա փոխարեն կարող եք աղացած իմբիր օգտագործեք, բայց լավ արդյունքի հասնելու համար մաքուր մեղր է հարկավոր)
Պատրաստման և օգտագործման եղանակը
Կիտրոնը կտրատել և հենց կեղևով լցնել ջրի մեջ։
Եռացնել այն և ավելացնել դարչինի ձողիկը, քացախը, կտրատած մաղադանոսը։
15-20 րոպե եփելուց հետո անջատեք գազօջախը։
Մոտ 30 րոպե թողեք լավ սառի, քամեք ջրային մասը և միայն այդ ժամանակ ավելացրեք մեղրը։
Լավ խառնեք և պահեք սառնարանում։
Այսպիսով, խմեք այն երկու ժամից և այևս ոչինչ մի կերեք։ Եթե վստահ չեք ձեր վրա, ուրեմն խմեք այն ժամանակ, երբ այևս ոչինչ չեք ուտելու։
Սա շատ հզոր ըմպելիք է, բայց այն գործում է այն ժամանակ, երբ խմելուց հետո ոչինչ ոչ ուտում եք, ոչ խմում և առավոտյան զգում եք անհավանական արդյունք։
Կխմեք մեկ բաժակ։