Պետք է ուշադրություն դարձնենք երիկամների առողջությանը։ Շատ կարևոր ֆունկցիա են կատարում երիկամները։
Մինչ մաքրման եղանակը ներկայացնելը, պետք է նշենք, որ եթե երիկամներում քարեր ունեք կամ երիկանային հիվանդություններ, մի օգտագործեք այս միջոցը կամ օգտագործեք միայն բժշկի թույլատվությունից հետո։
Այս միջոցը հակացուցված է նաև հիպերտոնիայով հիվանդներին և ալերգիկներին։
Իսկ հիմա ներկայացնենք բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
2 լիտր ջրին ՝
2 հատ կիտրոն,
2 հատ սոխ,
3 ճյուղ մաղադանոս
Պատրաստման և օգտագործման եղանակը
Ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի և գազօջախը անջատեք։
Սոխը լվացեք, մաքրել և կտրատեք։
Այդ ամենը ավելացրեք ջրի մեջ։
Ավելացրեք նաև կտրատած մաղադանոսը։
Իսկ կիտրոնից քամեք ամբողջ հյութը և կրկին ավելացրեք ըմպելիքի մեջ։
Թողեք 2-2,5 ժամ մնա, թրմեք այն և վերջ։
Սա մեկ օրվա չափաբաժինն է։ Պետք այն մի քանի մասի ՝ մոտավորապես 6 մասի բաժանեք և խմեք օրվա ընթացքում։
Շաբաթը 3 անգամի ավել խորհուրդ չի տրվում այն անել։