Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ E և A վիտամին։ Պարունակում են նաև կալիում, մագնեզիում, ցինկ և այն ամենը ինչ հարկավոր է մարդու օրգանիզմին։

 

 

Դդմի սերմերի ամենակարևորագույն հատկություններից մեկն այն է, որ վերացնում է և օրգանիզմից դուրս է արտանետում մակաբույծներին, ճիճուներին և թունավոր նութերին։

 

Այդ ամենի համար հարկավոր է օրական ընդամենը 150 գրամ դդմի սերմ օգտագործեք և ձեր աղիներն ու օրգանիզմը կմաքրվի։

 

 

Դդմի սերմը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնում է նյութափոխանակությունը, մարսողությունը։ 

 

Դդմի սերմերը շատ օգտակար են տղամարդկանց համար։ Դրանք դրական ազդեցություն են ունենում միզապարկի և շագանակագեղձի խնդիրների բուժման ժամանակ: 

 

 

Դդմի սերմերը պարունակում են L-տրիպտոֆան, որն օգնում է հաղթահարել դեպրեսիան, նյարդային վիճակը, ինչպես նաև նպաստում է քնի կարգավորմանը, կանխում է քրոնիկ հոգնածությունը:

loading...