Ասպիրինը այսօր ունի շատ մեծ կիրառում դեմքի մաշկի խնամքի ժամանակ։
Այսօր կցանկանամ ներկայացնել 2 բաղադրատոմս, որոնք թարմացնում և երիտասարդացնում են դեմքի մաշկը։
Ունեն շատ պարզ պատրաստման եղանակ, համոզված եմ ձեր դուրը շատ կգա։
Առաջին բաղադրատոմս, որը կօգնի ազատվել պզուկներից և սև կետիկներից։
3 հաբ ասպիրին,
3 ճ․գ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը
Ասպիրինը լավ մանրացնել և խառնել կիտրոնի հյութի հետ։
Ստացված զանգվածը քսել դեմքին և պահել 10 րոպե։
Երկրորդ բաղադրատոմս
5 հատ ասպիրինի հաբ,
1/2 ճ․գ մեղր,
1 ճ․գ յոգուրտ։
Պատրաստման եղանակը
Մանրացնել ասպիրինը և խառնել մնացած բաղադրամասերի հետ։
Դիմակը քսելուց առաջ, դեմքը մաքրել տաք սրբիչով, ապա քսել դիմակը և պահել 20 րոպե։
loading...