Նյարդերի խանգարումից կամ սթրեսից ոչ մեկս ապահովագրված չենք։ Սակայն ավելի դժվար է լինում, երբ մեր դիմացինն էունեն նյարդային լարվածություն և գտնվում հոգեբանակն լարվածության մեջ։
Այս ըմպելիքը կօգնի նրան ազատվելու այս նյարդային խնդրից։ Ըմպելիքը օգնում է միանգամից, սակայն այն արժե հաճախակի խմել։
Հիմնական բաղադրիչը կիտրոնն է։ Հենց կիտրոնն է ազդում մարդու հոգեկան լարվածության վրա և հանգստացնում։ Սակայն միայն կիտրոնը չի օգնի, այլ պետք է պատրաստել հետևյալ ըմպելիքը ՝ կիտրոնով։
Բաղադրամասեր
1,5 բաժակ ջուր,
1 թեյի գդալ քրքում,
2 թեյի գդալ մեղր
1 շատ փոքր իմբիր,
3 ճաշի գդալ կիտրոնի հյութ (թարմ կիտրոնը ճզմեք, որ 3 ճաշի գդալ հյութ դուրս գա)
2 ճաշի գդալ նարնջի հյութ (եթե նարինջ չկա, կարող եք կիտրոնի հյութ օգտագործել, սակայն նարինջն ավելի ցանկալի է)
Պատրաստման եղանակը
Իմբիր անցկացրեք քերիչով, կամ հենց աղացած իմբիր վերցրեք։ Անհրաժեշտ է լինի մոտ 1 թեյի գդալից քիչ։
Իմբիրը, քրքումը լավ խառնեք իրար և լցրեք կիտրոնի և նարնջի հյութի մեջ։
Ջուրը եռացրեք և ավելացրեք այդ ամենի վրա։
Թրմեք 15 րոպե և 15 րոպե անց ավելացրեք մեղրը։
Լավ խառնեք և խմեք կամ տվեք խմի այն անհատը, ով տվյալ պահին սթրեսիօ մեջ է գտնվում կամ նյարդային լարվածության։