Օգտագործել եմ կարելի է ասել բոլոր տեսակի դեզոդորանտները, սակայն ժամանի ընթացքում հասկացա, որ վնասում եմ ինքս ինձ, այդքան քիմիա քսելով մաշկիս վրա։

Քույրս առաջարկեց օգտագործեմ այս միջոցը, որը նա գտել էր համացանցում։

Իսկականից օգնեց, այժմ հանգիստ եմ, քանի որ օգտագործում եմ բնական միջոց։

 

Բաղադրամասեր

20 գ. սոդա,

13 գ. եգիպտացորենի օսլա,

25 գ. կոկոսի յուղ,

եթերային յուղեր։

 

Պատրաստման եղանակը

Առաջին բաղադրիչը, որը պետք է օգտագործենք, դա սոդան է։

Նա համարվում է հոտի դեմ պայքարով ամենաուժեղ միջոցը։

Սոդան պետք է խառնել օսլայի հետ։ Ավելացնում ենք կոկոսի յուղ։

 

 

Ավելացնել եթերային յուղ, ըստ ցանկության, ես օգտագործում եմ մանգոյի եթերային յուղ։

Այս միոջը լցնել ապակե տարայի մեջ և պահել չոր տեղում։

loading...