Վերջերս շատ լավ տենդեց եմ նկատում Հայաստանում։
Կտավատը սկսում են օգտագործել շատ ու շատ մարդիկ։ Կտավատի մասին հրապարակումները շատանում են, որով ես միայն ուրախանում են, քանի որ կտավատը օգնեց ինձ ազատվել շատ տհաճ խնդրից։
Կտավատը հանքանյութերի և մանրաթելերի անսպառ աղբյուր է համարվում։ Ունի հրաշալի մաքրող հատկություն, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, արյան միջից ավելորդ շաքարը։
Նա նպաստում է արագ նիհարելու պրոցեսին, քանի որ ակտիվ այրում է օրգանիզմի ճարպերը։
Կտավատի սերմից պատրաստված թեյը օգնում է, եթե ունեք աղիների հետ խնդիրներ։
Միջոցը, որը ես օգտագործել եմ հետևյալն է
Բաղադրամասեր
1 լ եռացրած ջուր,
3-4 ճ․գ կտավատի սերմ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
Թերմոսի մեջ լցրեք կտավատը և վրան ավելացրեք եռացրած ջուր։ Առավոտյան քամեք ստացված հյութը, պետք է լինի կիսելանման զանգված։
Օրական խմել 3-4 անգամ 140-160 մլ չափաբաժնով։