Ծիտրոնով կարելի է պատրաստել օշարակ, որը ունի դրական ազդեցություն օրգանիզմի վրա։ Այն կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, վերացնում է ցավերը։
Ինչպես կարելի է պատրաստել ծիտրոնով օշարակ
Նախ պետք է լավ լվանալ ծիտրոնը, մանրացնել ձեռքերով և լցնել տաք մաքուր ջրի մեջ։
1։5 հարաբերակցությամբ, եռացնել զանգվածը և քամել։
Ստացված թուրմի 500 մլ ավելացնել 1 կգ շաքարավազ և նորից եռացնել 10 րոպե։
Կրակը անջատելուց առաջ ավելացնել 3 թ․գ կիտրոնի աղ։
Օգտագործման եղանակը
Խմել 1։20 հարաբերակցությամբ ջրի հետ։
Ծիտրոնը ունի նաև հակասնկային ազդեցություն։ Մեծ կիրառում ունի նաև ծիտրոնի եթերային յուղը։
Ծիտրոնի տերևներից թուրմը կարող եք օգտագործել որպես ուժեղ միզամուղ միջոց։
Բաղադրամասեր
3 թ․գ մանեցված տերևներ,
400 մլ եռման ջուր։
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները խառնել և եփել 10 րոպե մարմանդ կրակի վրա։
Խմել օրը 4 անգամ, ամեն անգամ 100 մլ չափաբաժնով։
Պետք է խմել ուտելուց 20-25 րոպե առաջ։