Ռուսաստանից ժամանած բժիշկ Անդրեյ Գապկինը մի շատ կարևոր հանգամանքի մասին է խոսել, որը շատերս անուշադրության ենք մատնում։
Մասնագետը հատուկ Xohanoc.am և Utest.am-ին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է հաճախ զուգարան գնալու պատճառների մասին։
Նախ առանձնացրեք մի քանի պարզ հետևություններ։
Դրանք են ՝ միզապարկի փոքր լինելը, նաև եթե հաճախական բնույթ չի կրում ՝ մրսածությունը և տվյալ ժամանակահատվածում դեղամիջոցների ընդունումը։
Իսկ վտանգավր պատճառներից նա նշեց, որ կարող է շաքարային դիաբետի նշան լինել։
Դա միայն կարող է այն պարագայում լինել, եթե օրգանիզմում ամեն ինչ նորմալ է (սնունդը, քաշը և այլն), բայց զուգարան հաճախ եք գնում, հավանականությունը մեծ է, որ շաքարային դիաբետ է զարգանում։
Պատճառ կարող է լինել նաև վարակները, որոնց դեմ լավագույն պայքարը շատ հեղուկ օգտագործելն է։ Իսկ հեղուկներից ամենալավը ջուրն է։
Նույնիսկ քիչ ջուր օգտագործելը կարող է հաճախ զուգարան գնալու պատճառ դառնալ։ Փոխեք ձեր կենսակերպը և տեսեք ինչպես է ձեր խնդիրը վերանում։