Պետք է մարդ որոշ ժամանակը մեկ մաքրի օրգանիզմը։ Շրջակայքի ախտոտումից, մեր ընդունած սննդից և այլ բաներից առաջանում են մակաբույծեր, թունավոր նյութեր, որոնք օրգանիզմում շատանում են և զարգանում։
Բազուկի միջոցով կարող եք մաքրել օրգանիզմը տարիների ընթացքում հավաքված կեղտից, թույնից և մակաբույծերից։
Նշենք նաև, որ այս միջոցը կօգնի ձեզ ազատվել նաև ավելորդ կիլոգրամներից։
Բազուկի մեջ առկա է B3, B6, C վիտամիններ, ինչպես նաև բետա-կարոտին, որոնք նպաստում են լյարդի և լեղածորանի կողմից արտադրված, օրգանիզմը մաքրելուն աջակցող տարբեր լեղաթթուների ակտիվացմանը:
Պետք է տվյալ օրը միայն խաշած բազուկ ուտեք և ծմեք միայն գոլ ջուր։
Նույնիսկ սուրճ չպետք է խմեք։ Առավոտյան արթնանալուն պես մեկ մեծ բաժակով տաք ջուր խմեք։ Հետո օրվա ընթացքում նույնպես։
Ամենաքիչը գոնե 2,5 լիտր ջուր պետք է խմեք։ Եվ կերեք միայն խաշած բազուկ ՝ թե նախաճաշին, թե ընթրիքին և թե ճաշին։