Բաղադրամասեր
400 մլ․ մածուն,
1,3 բաժակ շաքարավազ,
1 ձու,
1 դեղնուց,
4 ճաշի գդալ բուսական յուղ,
1 ճաշի գդալ բնական մեղր,
1 թեյի գդալ սոդա,
4,5 բաժակ ալյուր։
Բաղադրիչները քանակը կարող է փոխվել, կախված վերջնական խմորի տեսքից։
Պատրաստման եղանակը
Շաքարավազի հետ հարում ենք 2 դեղնուց և 1 սպիտակուց։
Ավելացնում ենք այդ ամենի մեջ մեղր, մածուն, բուսական յուղ։
Նորից հարում ենք։
Ավելացնում ենք ալյուր և սոդա։
Գրտնակում ենք խմորը 1 սմ հատությամբ։
Բաժակով պատրաստում ենք պրյանիկները։
Թխում ենք դրանք ջեռոցում 30 րոպե 180 աստիճանի տակ։
loading...