Երևի թե կարիք չկա նշենք, թե սոդան ինչ հրաշք միջոց է։ Սոդայի միջոցով մարդիկ ազատվում են տարբեր հիվանդություններից, լուրջ խնդիրներից։

Սոդան նաև օգտակար է արտաքին տեսքի համար, ինչպես նաև կենցաղում։ Սոդան նաև կարող է օգնել ձեզ ազատվել ոտքերի սնկից։

 

 

Իսկ ինչպե՞ս օգտագործել սոդան ՝ այդ խնդրից ազատվելու համար։ Սոդայից զատ նաև ձեզ պետք կգա խնձորի քացախ և սովորական ջուր։

 

Պետք է պատրաստենք լուծույթ և ոտքերը դնենք մեջը։ Մոտ 3 լիտր ջուրը բավական է։ Պետք է ջուրը տաքացնեք և լցնեք մեծ թասի կամ վաննայի մեջ։

 

 

Վրան ավելացրեք 1 բաժակ քացախ և իհարկե ՝ սոդա։  Սոդան մոտ 5 ճաշի գդալը բավական է։ Ջուրը պետք է եռման չլինի, այլ տաք (45 աստիճան)։ 

 

Ոտքերը 20 րոպեով դրեք ջրի մեջ և հետո ողողեք սառը ջրով։

 

 

Հետևյալ ջուրը 2-3 անգամ կարող եք օգտագործել ՝ վրան ավելացնելով մի փոքր եռման ջուր և կրկին 4-5 ճաշի գդալ սոդա։ 

 

 

Օրվա ընթացքում 3-4 անգամ արեք այս պրոցեդուրան և կտեսնեք, թեինչպես է վերանում ոտքերի սունկը։ Սա շատ լավ մեթոդ է և օգնում է անմիջապես։

loading...