Սիրով ձեզ ենք ներկայացնում կրուասանների բաղադրատոմս։ Սա սովորական բաղադրատոմս չէ։ Այն վերցրել եմ մի հայնտի ֆրանսիացի խոհարարից, որը երեկ ինձ հետ եմ բերել։ Իսկ հիմա սիրով ներկայացնում են ձեզ։
Բաղադրամասեր
Ալյուր,
Կարագ - 300 գրամ,
Կաթ - 250 մլ,
Ջուր - 1 սուրճի բաժակ,
Ձու - 1 հատ,
Շաքարավազ - 0,5 կգ,
Խմորիչ - 1 թեյի գդալ,
Աղ - մի տղունց,
Սև շոկոլադ,
Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Նախ և առաջ պատրաստենք խմորը։
Ջուրը մի փոքր տաքացրեք և խմորիչը բացեք տաք ջրով։
Այնուհետև վրան ավելացրեք կաթն ու շաքարավազը։
Հետո ալյուրի վրա մի փոքր աղ և կարագլցրեք։ Կարագը մոտ 50 գրամ։
Ձեռքերով լավ խառնեք այնքան, մինչև փշրանման զանգված ստացվի։
հետո խմորը 5-7 րոպե հունցեք։
Հունցած խմորը պետք է նուրբ ու փափուկ լինի և ձեռքերին չկպնի։
Խմորը գնդում ենք և դնում բուսայուղով պատված տարայի մեջ` բոլոր կողմերից յուղով պատելով։
Խմորը հետո փաթաթեք սննդային տոպրակով և թողեք մի 2 ժամ հանգստանա։ Անպայման տաք տեղ կդնեք։
Սակայն այդ ընթացքում ևս մեկ անգամ մի 5 րոպե տրորեք խմորը և կրկին թողեք հանգստանա։
Հետո 30-40 րոպեով այդ խմորը տեղափոխեք սառնարան։ բայց մինչ յադ ուղղանկյուն ձևավորեք։
Այնուհետև գրտնակած խմորի 2/3 մասի վրա դնում ենք մնացած կարագը (250 գր), դանակով տարածում այն ողջ մակերեսով` եզրերից 2 սմ դեպի ներս։Խմորը 3 տակ ծալում ենք։ Սկզբից վերև ենք ծալում առանց կարագի խմորի եզրը (1/3), խմորի անկյունները ձգում ենք, որպեսզի հավասար ուղղանկյուն ստանանք։
Ամեն անգամ խմորը բացելուց առաջ լավ կլինի վրայի ավելորդ ալյուրը վրձնով հանել դուրս։ Այնուհետև ծալում ենք խմորի յուղով պատված եզրը` կրկին անկյունները ձգելով։ Եզրերը թեթևակի սեղմում ենք և կրկին սկսում շերտավորել խմորը։ Դրա համար խմորը 90 աստիճան շրջում ենք և գրտնակում` հետ ու առաջ։ Աշխատում ենք այն կրկին գրտնակել 16x32 չափի։ Կրուասանի խմորը կրկին եռակի ծալում ենք (գրքի պես), փաթաթում սննդային փաթեթի մեջ և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
Սառեցրած խմորը կրկին գրտնակում ենք ` հետ ու առաջ։ Նորից եռակի ծալում ենք և նախորդ անգամների պես 90 աստիճանով պտտում ու երկարությամբ գրտնակում։ Արդեն 4-րդ անգամ խմորը եռակի ծալում ենք դնում սննդային փաթեթի մեջ և 45 րոպեով կամ 1 օրով տեղափոխում սառնարանը։ Կարող ենք նաև խմորը սառցարանի մեջ դնել։
Արդեն պատրաստի խմորը սառնարանից հանում ենք, սննդային փաթեթը հանում և ուղղանկյունաձև բացում մինչև ` 35x53 չափի։ Խմորը երկարությամբ 2 մասի ենք բաժանում, այնուհետև յուրաքանչյուրը եռանկյունաձև կտրատում։ Եռանկյունիները մոտավորապես 9-10 սմ են` ըստ ցանկության։ Շոկոլադը մասերի ենք բաժանում։
Ձուն ջարդում ենք։ Դեղնուցը սպիտակուցից առանձնացնում ենք և խառնում 1 ճ/գդ կաթի հետ, իսկ սպիտակուցը տեղափոխում ենք սառնարանը։ Կրուասանները հատ-հատ փաթաթում ենք, իսկ այդ ընթացքում մնացած խմորը սրբիչով ծածկում ենք։ Յուրաքանչյուր եռանկյունին երկարությամբ և լայնությամբ անկյուններից ձգում ենք, կարճ կողմի մեջտեղի հատվածում փոքր անցք ենք բացում։ Վրձնով ավելորդ ալյուրը հեռացնում ենք, իսկ եթե խմորը չորացել է, պետք է սառը ջրով թրջենք, որպեսզի թխվելու ընթացքում չճաքճքի։Եռանկյունաձև խմորի վրա դնում ենք շոկոլադի կտորները (ինչպես փորձը ցույց է տալիս, կարելի է շոկոլադը շատ անել):
Եռանկյան եզրերը ծալում ենք շոկոլադի վրա` դրանց հակադիր ուղղություններով: Կրուասանը ոլորում ենք եռանկյան գագաթի ուղղությամբ: Բարակ վրձնով եռանկյան սուր գագաթը պատում ենք կաթի հետ խառնած դեղնուցով, որպեսզի թխման ընթացքում կրուասանը չբացվի:
Կրուասանը ամբողջությամբ ոլորելուց հետո եզրերը մի փոքր ծալում ենք` կիսալուսնի ձև տալով: Ոլորած կրուասանները դնում ենք արևածաղկի ձեթ քսած թավայի մեջ` դրանց միջև որոշակի հեռավորություն թողնելով: Դրանց վրա սառը ջուր ենք քսում, պատում թաղանթով և թողնում 1 ժամ, որպեսզի սենյակային ջերմաստիճանի հասնի:
Չի կարելի կրուասանները հասնելու համար դնել տաք ջեռոցը. տաքության հետևանքով կարագը կհալչի և շերտերը չեն ստացվի:
Մնացած դեղնուցին ավելացնում ենք սպիտակուցը և ևս 1 ճաշի գդալ կաթ, հարում ենք: Այս խառնուրդով պատում ենք հասած կրուասանների մակերեսը (եթե կրուասանները լավ են հասնում, կարող է անհրաժեշտություն առաջանալ դրանց մի մասը այլ թավայի մեջ տեղափոխելու): Ջեռոցը տաքացնում ենք մինչև 220 աստիճան և դնում ենք կրուասանները: 3-4 րոպեից ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք 180 աստիճանի և շարունակում ենք թխել ևս 15-20 րոպե` մինչև ախորժելի կարմրության հասնի:
Թխման ընթացքին պետք է պարբերաբար հետևել առանց ջեռոցը բացելու: Պատրաստի կրուասանները հանում ենք ջեռոցից և թավայից: Շոկոլադով կրուասանները մատուցում ենք տաք կամ սառը վիճակում, թեյի կամ սուրճի հետ: Կարելի է դրանք մատուցել նախաճաշին, ցերեկային թեյախմությանը կամ փիքնիքի ժամանակ: Շոկոլադի քանակությունը կարգավորում ենք ըստ ցանկության։
Սա կրուասան պատրաստելու բաղադրատոմսն է ՝ իր բոլոր նրբություններով և գաղտնիքներով։