Այսօր փորձելու եմ պատրաստել թզի մուրաբա։ Մի տարբերակ ունեմ, սակայն կցանկանայի ձեր կարծիքը լսել։ Ներկայացնեմ այս բաղադրատոմսը, սակայն չգիտեմ ինչպե՞ս կստացվի։
Եթե դուք ունեք տարբերակներ, խնդրում եմ գրեք մեկնաբանությունումԼ։ Նաև ասեք, թե այս մեկը ինչպիսինն է։
Թուզը լվանալ, չոր անձեռոցիկով մաքրել, կեղևը 3-4 տեղ առանց վնասելու ժապավենաձև մաքրել։Շաքարը 1 բաժակ ջրի, կիտրոնի հյութի հետ լցնել թասի մեջ ու դնել կրակին։
Եփել կես ժամ, նորից հովացնել, նորից եփել, նորից հովացնել: Հովանալուց հետո մի հատ էլ եփել ու ստուգել, եթե սոկը արդեն քաշվել է թզի մեջ, վերցնել կրակից և լավ սառեցնել:
Սառելուց հետո լցնել բանկաները:
loading...