Խաղողի չիր կամ չամիչ պատրաստելու մի քանի տարբերակներ կան։ Նախ կարող եք մի քանի օր հատիկները թողնեք արևի տաք և այդպես չորանա։

 

 

Բայց դա այդքան էլ լավ ըարբերակ չէ։ Բայց հիշեք խաղող ընտրելիս ՝ ընտրեք առանց կորիզ։ Իսկ ամենալավ ստացվող տարբերակը սա է։ 

Բաղադրամասեր

 

2,5 լիտր ջուր,

1 ճաշի գդալ սոդա,

Խաղող

 

 

Պատրաստման եղանակը

Նախ սոդան լցրեք ջրի մեջ և եռացրեք։ Հենց եռա ՝ խաղողը քամիչի օգնությամբ 20 րոպեով իջեցրեք սոդայաջրի մեջ։ Մի քանի անգամ կրկնեք այս գործողությունը։

 

Ինչքան մեծ են խաղողները այնքան շատ արեք (մոտ 4 անգամ)։ Հետ քամեք ՝ ավելորդ հեղուկը դուրս գալու համար։ 

Հարկ է ևս մեկ անգամ նշենք, որ առանց կորիզ խաղող կընտրեք։

Հետո շարեք այն սինիի կամ այլ ամանի մեջ և դրեք արևի տակ։

Բայց եթե խաղողը բաց գույնի է, պետք է չէ արևի տակ դնել։

Այդ դեպքում ջեռոցում չորացրեք ՝ մոտ 3 ժամ (50-60 աստիճան)։ Հետո հանեք և 1 օր թղեք մնա և վերջ։

 

 

Այդպես կկարողանանք պատրաստել իդեալական չամիչ (խաղողի չիր)։

loading...