Բաղադրամասեր

 

 

Չերրի լոլիկներ,

400 գրամ շաքարավազ,

350 մլ ջուր,

կիտրոնի աղ,

2 հատիկ մեխակ

 

 

 

Պատրաստման եղանակը

Լոլիկները լավ լվացեք և հեռացրեք պոչերը։

Ատամոի չոփի օգնությամբ մի քանի տեղից ծակծկեք։

Այնուհետև պատրաստեք օշարակը։ Շաքարավազը լցրեք ջրի մեջ և եփեք 10-11 րոպե, վրան ավելացնելով կիտրոնի աղն ու մեխակը։

 

Հետո լոլիկները լցրեք օշարակի մեջ և սպասեք, որ եռա։

Հենց եռա, սպասեք 3-4 րոպե և անջատեք կրակը։

Այդպես թողեք 3,5 ժամ։

Տվյալ գործողությունը 4 անգամ կրկնեք։

Իսկ վերջում լոլիկները հանեք և դրեք արևի տակ, որպեսզի չորանան։

loading...