Թզի չիր տարբեր եղանակներով պատրաստել եմ, բայց ամենալավը այս տարբերակովն է։ Կընտրեք մեծ և տեսքով թուզ։ 

 

 

Նախ թուզը շատ լավ լվացեք և ծածկեք մոտ 1 ժամով։

 

 

Այնուհետև պետք է օշարակ պատրաստեք։

 

4 կգ թզին 1 կգ շաքարավազը բավական է։ Այս հարաբերությամբ միշտ կպաստրատեք։ 

 

 

2 բաժակ ջրի մեջ լցրեք շաքարավազը և եփեք։ Հենց տեսնեք եռում է ՝ թզերը լցրեք մեջը։ Մի փոքր էլ կարող եք կիտրոնի աղ ավելացնեք։ 

 

15 րոպե անց կրակը անջատեք և թողեք այդպես մնա 20 րոպե։ Հետո նորից եփեք։ Հենց նկատեք, որ թուզը արդեն փափկել է, անջատեք կրակը։

 

 

Թզերը հանեք, շարեք ամանի կամ սինիի մեջ և դրեք չորանա։ Օրվա մեջ 2 անգամ ՝ առավոտյան և երեկոյան շրջեք թզերը։

 

 

3 օրում կստացվեն իդեալակն չրեր ՝ ինչպես նկարում է պատկերված։

loading...