Մարդիկ տարբեր տեսակի դիետաներ են պահում և սխալ վարժություններ կատարում նիհարելու համար։
Հետո միանգամից գիրանում են և ավելի շատ քան նախկինում։
Իսկ մենք ձեզ համար հիանալի տարբերակ կառաջարկենք, որին հետևելով ոչ միայն կնիհարեք, նաև ձեր առողջական վիճակը կբարելավվի։
Առաջինը, որ պետք է անեք, դա միայն գոլ ջուր խմելն է։ Մոռացեք սառը ջրի և այլ հեղուկների, հյութերի, թեյերի մասին։
Այդ մեկ շաբաթվա ընթացքում պետք է խմեք միայն գոլ ջուր։ Իսկ գոլ ջուրը պետք է ճիշտ պատրաստեք։
Նախ պետք է եռացնեք այն, հետո թողեք մի փոքր սառչի ու խմեք։ Միայն այդ տարբերակն է ճիշտ։ Պետք է օրական սնվեք միայն 3 անգամ և ոչ ավել ու պակաս։
Պետք է նաև ամեն օր նույն ժամերին սնվեք։ Իսկ սնդունը կառաջարկենք մենք, ընտրեք դուք ձեր տարբերակը։
Առավոտյան ՝ 1 հատ խաշած ձու, 2 հատ միջին չափի խաշած կարտոֆիլ, հնդկաձավար։ Այս 3 մթերքներից դուք ընտեք որ ոօրը որն եք ցանկանում։
Բայց աշխատեք աղի օգտագործումը ամենամինիմալին հասցնեք։ Ինչքան քիչ լինի աղը, այնքան շատ կնիհարեք։ Իսկ ձեթ կամ կարագ ընդհանրապես չօգտագործեք։
Ճաշին կարող եք ուտել ՝ խաշած ձուկ, խաշած տավարի անյուղ միս կամ խաշած հավի կրծքամիս։
ի դեպ ցանկալի է , որ այդ մեկ շաբաթվա ընթացքում այս 3 մթերքներն էլ օգտագործեք։
Իսկ ընթրիքին ՝ շոգեխաշած դդմիկ, բազուկով աղցան,գազարով աղցան, կաղամբով աղցան կամ շոգեղաշած կաղամբ։
Ուտելուց 1 ժամ առաջ և 2 ժամ հետ հանկարծ ջուր չխմեք։ Միայ այս ամենը կուտեք ՝ ինչը նշված էր։
Այդ մեկ շաբաթվա ընթացքում ուրիշ ոչինչ հանկարծ չուտեք, այլապես ձեր ջանքերը ապարդյուն կլինեն։
Պետք է նաև օրական 2 կիլոմետրից ավել քայլեք և 30-35 աստիճան բարձրանք։ Այն արվում ձեր առողջության համար։
Վսահեցնում ենք, որ եթե այս խորհուրդներին հետևեք 1 շաբաթում կկորցնեք 12-14 ավելորդ կիլոգրամներ։ Իսկ մեկ շաբաթ անց պետք չէ միանգամից ուտելիքները խժռել։
Պահեք քայլքի և աստիճան բարձրանալու սովորությունը և կերեք մի փոքր ավելին։ Ի դեպ հաց կարող եք օգտագործել միայն դիետիկ, այն էլ մեկ կտոր։