Դեղձով կարող եք պատրաստել շատ համեղ չիր, հրաշալի կոմպոտ և մուրաբա։

Ես մի քանի օր առաջ արդեն պատրաստել եմ մուրաբա և արտակարգ է ստացվել։

 

 

Ներկայացնեմ մուրաբայի պատրաստման իմ բաղադրատոմսը։

 

Բաղադրամասեր

4 կգ դեղձ,

4 կգ շաքարավազ,

2 լիտր ջուր

 

Պատրաստման եղանակը

 

 

Դեղձեր լավ լվացեք մաքրեք և բաժանեք 4 մասի։ Ի դեպ նշենք, որ մուրաբայի համար պետք է ընտրեք նարինջ տեսակի դեղձ։

 

Պատրաստեք օշարակը ՝ ջուրն ու շաքարավազը եռացնելով։

Հենց եռա դեղձի հատիկները լցրեք օշարակի մեջ ու այդպես թողեք 1 օր։

Հաջորդ օրը օշարակը տեղափոխեք այլ տարայի մեջ ու կրկին եփեք։

 

 

Հենց եռա, նորից դեղձի հատիկները լցրեք օշարակի մեջ։

Հետո մարմանդ կրակով եփեք մինչև պատրաստ կլինի։

 

 

loading...