Դեղձի չիրը շատ համեղ բան է։ Սակայն այն պետք է լավ պատրաստված լինի, որպեսզի ուտելլուց մարդ հաճույք ստանա։
Շատերից եմ լսել, որ պատրաստելուց հետո դեղձը սևանում է և կորցնում իր տեսքն ու համը։
Սակայն եթե այն ճիշտ պատրաստեք շատ համեղ և գեղեցիկ կստացվի։
Ահա բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
3 կգ դեղձին ՝
0,5 կգ շաքարավազ,
կիտրոնի աղ,
վանիլին
Պատրաստման եղանակը
Դեղձերը լավ լվացեք և կեղևազրկեք։
Արդեն կլպած դեղձի վրա լցրքե շաքարավազը։
Այդպես թողեք 5 ժամ։
5 ժամ անց դեղձերը հանեք և օշարակը եփեք ՝ վրան ավելացնելով կիտրոնի աղն ու վանիլինի։
Հերթով եփեք միրգը։
Վերջում տաք օշարակը լցրեք դեղձի վրա ու դրեք չիր պատրաստող սարքավորման մեջ և միջին ջերմաստիճանով պատրաստեք։
Կամ մի քանի օր թողեք արևի տակ։
loading...