Մինչև այս բաղադրատոմսը իմանալ իմ մոտ կոտլետները ստացվում են մի տեսակ ստանդարտ, բոլորս արդեն հոգնել էինք այդ համից․
Հիմա երեխանես պահանջում են կոտլետ պատրաստել ամեն շաբաթ:
Բաղադրամասեր
300 գ խոզի միս,
300 գ տավարի միս,
1 գլուխ սոխ,
6 խճեղ սխտոր,
3 հատ կարտոֆիլ,
2 թ․գ կոճապղպեղ,
70 մլ կոնյակ,
5 ճ․գ բուսայուղ,
աղ ըստ ճաշակի,
սև պղպեղ նույնպես ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Սոխը շատ մանր կտրատել, իսկ սխտորը՝ ճզմել:
Կարտոֆիլն ու կոճապղպեղն հարկավոր է քերել:
Մսերն աղալ, ավելացնել մնացած բաղադրիչները և լավ խառնել:
Մի քանի րոպե թողնել զանգվածը հանգստանա:
Ձեռքերով կոտլետներ ձևավորել և բուսայուղով պատած թավայում յուրաքանչյուր կողմից 5-6 րոպե տապակել:
Ահա և վերջ, բարի ախորժակ:
loading...