Ներկայացնում վարունգի մարինադի պատրաստման իմ բաղադրատոմսը։ Այն մայրիկիցս եմ սովորել և ես արդեն 40 տարի է այսպես եմ պատրաստում։
Բաղադրամասեր
Վարունգ - 6 կգ,
շաքարավազ - 200 գ,սև հատիկ պղպեղ - 100 հատիկ,
աղ - 200 գ,
6%-անոց քացախ – 1լ,
կարմիր պղպեղ - 10 հատ,
դափնու տերև – 20 հատ,
բուրավետ պղպեղ - 100 հատիկ,
մեխակ - 80 հատ
Պատրաստման եղանակը
Վարունգները լավ լվանալ և թողնել սառը ջրի մեջ 6-8 ժամ: Երկու կողմից էլ պոչիկները հեռացնել, հոսող ջրով լվանալ:
Վարունգները դասավորել բանկայի մեջ, ավելացնել համեմունքները:
Եռացած ջուր լցնել մինչև վարունգները ծածկվեն, կափարիչը փակել, թողնել մնա:
Ի դեպ, ցանկալի է, որ պղպեղի հատիկները ևս լվացվեն, իսկ պղպեղը լվանալուց բացի կտրել օղակ-օղակ:
Ջուրը թափել:
Պատրաստել մարինադը. 1,5 լիտր ջուրը, քացախը, աղը, շաքարավազը խառնել:
Եռացնել, լցնել վարունգների վրա: Կափարիչներով ծոծկել և ստերիլիզացնել բանկաները եռացող ջրի մեջ 15-20 րոպե:
Որպեսզի վարունգները չփափկեն, անհրաժեշտ է փակելուց հետո սառեցնել բանկաները: