Առողջապահության նախարարությունը ներկայացնում է մի քանի վարժություն, որը կբարելավի ձեր առողջական վիճակը կորոնավիրուսից հետո։

 

 

Վերականգնողական վարժություններ COVID-19 երկարատև հիվանդությունից հետո։
 

Հևոցը կարգավորող դիրքեր։

 

1․ Պառկեք կողքի

Շրջվեք կողքի, գլխի տակ բարձեր շարեք, գլուխն ու վիզը հարմարացրեք բարձերին, ծնկները փոքր-ինչ ծալեք։

2․ Գլուխը կախեք

Նստեք սեղանի մոտ, թեքվեք առաջ ՝ դեպի սեղանը։ Գլուխը հենելով բարձին, ձեռքերը դրեք սեղանին։ Կարող եք փորձել նաև առանց բարձի կամ աթոռի օգնության ՝ ձեռքերը դնելով ազդրերին։

3․ Հենվեք առաջ

Կանգնած դիրքից թեքվեք և հենվեք պատուհանագոգին կամ որև է այլ կայուն մակերեսին։

4․ Հենվեք հետ

Կանգնած ժամանակ մեջքը հենեք պատին, ձեռքերն ազատ թողեք։ Պատից կես քայլ առաջ եկեք։ ՝ ոտքերը պահելով  ուսերի լայնության։

loading...